Միջազգային

Իսրայելի բանակն անորոշ ժամանակով կմնա Գոլանի բարձունքներում

Իսրայելական բանակն անորոշ ժամանակով կպահպանի իր ներկայությունը Սիրիայի վերահսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքներում և հարակից բուֆերային գոտում: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ելույթ ունենալով սպայական դասընթացների շրջանավարտների հետ։

«Սիրիայում Իսրայելի պաշտպանության ուժերը կմնան Հերմոն լեռան գագաթին և բուֆերային գոտում անորոշ ժամանակով, որպեսզի պաշտպանեն մեր համայնքները և կանխեն հնարավոր սպառնալիքները», - ասել է նա: