Միջազգային

Հռոմի Պապի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկկողմանի թոքաբորբով հիվանդանոցում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս Պապը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, թեև գիտակցությունը տեղում է։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ 88-ամյա պոնտիֆիկոսի մոտ երիկամային անբավարարություն է սկսվել:

«Հռոմի Պապի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, թեև նա չի ունեցել շնչառական ճգնաժամի կրկնություն, ինչպես նախորդ օրը: Արյան որոշ անալիզներ ցույց են տալիս նախնական թեթև երիկամային անբավարարություն, որն այժմ վերահսկվում է: Քթի խողովակների միջոցով բարձր հոսքով թթվածնային թերապիան շարունակվում է»,- ասվում է հայտարարության մեջ: