Սպառազինության և ռազմական տեխնիկայի տրամադրման հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր, հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
«Կուրսկի գործողությունը ոչնչացրեց ռուսական հարձակման պլանները։ Օկուպանտներն այս ուղղությամբ են տեղափոխել իրենց առավել մարտունակ ստորաբաժանումները։ Կուրսկի օպերացիան 6 ամիս անց չի կորցրել իր նշանակությունը»,- նշել է նա։
Ուկրաինայի ԶՈւ հրամանատարի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերը Ռուսաստանի տարածքում խոցել են 377 թիրախ։
«Արդեն 1700 կմ խորությամբ ենք հարվածում Ռուսաստանին։ Եվ այս հեռավորությունն անընդհատ մեծանում է։ Ռուսները չեն հրաժարվել ամբողջ Ուկրաինան գրավելու իրենց ծրագրերից»,- հավելել է նա։