Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի կառավարությունները քննարկում են մինչև 30 հազար խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելու հարցը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով եվրոպական քաղաքական շրջանակների աղբյուրները։
Նշվում է, որ Նրանց խոսքով՝ Լոնդոնն ու Փարիզը ծրագիրը մշակում են այն պարագայի համար, եթե Մոսկվան և Կիևը հասնեն հրադադարի համաձայնագրի։
Այնուհետև եվրոպական երկու երկրներն ակնկալում են օգտագործել ամերիկյան ռազմական հնարավորությունները խաղաղապահ ուժերը սպառնալիքներից պաշտպանելու համար: Այդ նպատակին կարող են ծառայել արդեն Եվրոպայում գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերը, ասել են աղբյուրները։ Նախաձեռնության հաջողությունն առաջին հերթին կախված է եվրոպացի առաջնորդների կարողությունից՝ համոզելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցել խաղաղապահներ տեղակայելու ծրագրին։
Աղբյուրները նշում են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 24-ին կայցելի Վաշինգտոն եւ բանակցություններ կվարի Թրամփի հետ։ Իսկ փետրվարի 27-ին ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը կժամանի ամերիկացի առաջնորդի հետ հանդիպման։