Ադրբեջանի Բարդայի շրջանի Գասանգայա գյուղում զանգվածային թունավորում է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ավելի քան 10 մարդ հիվանդանոց է դիմել վատառողջության և փսխման պատճառով:
Նրանք բոլորն էլ այս խնդրին բախվել են գյուղում հոգեհանգստի արարողությանը մասնակցելուց հետո։ Նրանց ցուցաբերվում է բուժօգնություն։