Միջազգային

ԱՄՆ-ն բանաձև կներկայացնի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ․ Ռուբիո

Երկուշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմից երեք տարի անց, ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային բանաձեւ կներկայացնի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նա նշել է, որ բանաձևին պետք է աջակցեն ՄԱԿ-ի բոլոր անդամները: