Միջազգային

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ու անդամների հետ

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջուլիո Տրեմոնտիի, փոխնախագահ Պաոլո Ֆորմենտինիի եւ հանձնաժողովի անդամների հետ:

Հայ-իտալական օրակարգին եւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերից բացի քննարկումների առանցքում են եղել նաեւ Հայաստանի եվրոպական ինտեգրմանը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերը:

Ալեն Սիմոնյանն իտալացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության խնդրի վրա, հայտնում են ԱԺ-ից։