ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին ասել է, որ Ռուսաստանին հեշտությամբ կարելի էր հետ պահել Ուկրաինայի վրա հարձակվելուց, սակայն Վոլոդիմիր Զելենսկին և ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը սխալ բաներ են խոսել։
«Կեղծ ԶԼՄ-ներն ամեն անգամ ինձ վրա հարձակում են գործում, երբ ասում եմ, որ Բայդենը և Զելենսկին սխալ բաներ են ասել։ Նրանց վրա հարձակվել է մեկը, ով շատ ավելի մեծ էր և շատ ավելի ուժեղ։ Այդպես, իհարկե, չի կարելի, բայց Ռուսաստանին հեշտությամբ կարող էին հետ պահել»,- ասել է Թրամփը: