Միջազգային

Ֆրանսիան Կոտ դ՛Իվուարին է հանձնել ռազմաճամբարի վերահսկողությունը

Ֆրանսիան պաշտոնապես Կոտ դ'Իվուարի բանակին է հանձնել Պորտ-Բուեի ռազմական ճամբարի վերահսկողությունը. գրում է RFI-ն։  

Տեղի է ունեցել հատուկ արարողություն, որին մասնակցել են Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստյան Լեկորնյուն և նրա կոտդիվուարցի պաշտոնակից Տենե Բիրահիմ Ուատարան։

Մինչ այժմ այդ բազայում տեղակայված էր Ֆրանսիայի 43-րդ ծովային հետևակային բատալյոնը (BIMA)։

Պորտ-Բուեի ճամբարը վերանվանվել է Գեներալ Թոմա-դ’Աքեն Ուատարայի ճամբար, ի պատիվ Կոտ դ'Իվուարի բանակի առաջին գլխավոր շտաբի պետի։