Միջազգային

«Ռուսական հատուկ ծառայությունները սաստկացրել են տեղեկատվական դիվերսիաները». Ուկրաինայի ԱԱԾ

Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարել է, որ ռուսական հատուկ ծառայությունները սաստկացրել են տեղեկատվական դիվերսիաները՝ նպատակ ունենալով ապակայունացնել Ուկրաինան։

Ըստ ԱԱԾ-ի՝ նկատվում է տեղեկատվական հարձակումների աճ, որոնք ուղղված են հասարակության մեջ պառակտում մտցնելուն և արհեստականորեն բողոքական տրամադրություններ հրահրելուն։ Այս նպատակով ռուսական հետախուզական ծառայություններն ակտիվացրել են բոտերի ֆերմաներ, կեղծ օգտահաշիվներ և վերահսկվող խմբեր՝ հատկապես TikTok-ում և Telegram-ում։

ԱԱԾ-ն կոչ է անում քաղաքացիներին լինել զգոն և չենթարկվել սադրանքների ազդեցությանը։