Շվեդիայի իշխանությունները հետաքննում են Բալթիկ ծովում ստորջրյա մալուխի հնարավոր վնասման հերթական դեպքը։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմտյան ափի մոտ, մի տարածքում, որտեղ վերջին ամիսներին նմանատիպ մի շարք դեպքեր են գրանցվել։ Այս մասին հայտնել է Շվեդիայի առափնյա պահպանության ծառայությունը։
Ֆիննական Cinia պետական հեռահաղորդակցական ընկերությունը հայտարարել է, որ Ֆինլանդիան և Գերմանիան միացնող C-Lion1 ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխի վրա աննշան վնասվածքներ է հայտնաբերել, որոնք չեն ազդել դրա աշխատանքի վրա։