ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխարինել է 1961թ. ի վեր ԱՄՆ նախագահներին ծառայող աշխատասեղանը։ Պատճան այն է, որ Իլոն Մասկի որդին քիթը քչփորելիս կեղտոտել էր սեղանը:
New York Post-ը գրում է, որ ԱՄՆ նախագահներին այս սեղանը Բրիտանիայի թագուհի Վիկտորիան է նվիրել՝ դեռևս 1880-ականներին։ Օվալաձև աշխատասենյակում այն տեղադրված է 1961-ից։
Սպիտակ տունը չի նշել սեղանը փոխարինելու պատճառը՝ հայտնելով, որ այն շուտով կվերադարձվի «մի փոքր վերականգնումից» հետո:
Պարբերականը նշում է, որ Թրամփը ծայրահեղ անհանդուրժող վերաբերմունք ունի միկրոբների հանդեպ։