Միջազգային

Մակրոնը զգուշացնում է Թրամփին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից երեք տարի անց մտնում է «նոր դարաշրջան»: Նա նշել է, որ մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել, որ Վլադիմիր Պուտինի նկատմամբ թուլություն ցուցաբերելն անընդունելի է. գրում է RFI-ն։

«Մենք մտնում ենք մի ժամանակաշրջան, երբ յուրաքանչյուրս պետք է ինքներս մեզ հարցնենք, թե ինչ կարող ենք անել ֆրանսիացի ազգի և հանրապետության համար»,- ասել է Մակրոնը՝ նույն օրը կուսակցությունների ղեկավարների հետ Ուկրաինայի մասին քննարկումից հետո:

Մակրոնը նաև պաշտպանել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդեմիր Զելենսկուն։