Միջազգային

Զելենսկին կարող է փրկել Թրամփի հետ հարաբերությունները

Ուկրաինայի դաշնակիցները Վաշինգտոնում հայտարարում են, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է փրկել իր հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. գրում է Politico-ն։ Սակայն, ըստ պարբերականի, դա կախված է ԱՄՆ-ի կողմից առաջարկված հազվագյուտ հանքանյութերի մասին գործարքն ընդունելուց, որը Կիևը մերժում է:

Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները նշում են, որ Կիևի հասցեին Թրամփի կտրուկ խոսքերը, որ ապշեցրել են եվրոպացիներին, դեռ չի նշանակում շրջադարձ դեպի ՌԴ։ Դրանք ավելի շուտ արձագանքն են Կիևի՝ Վաշինգտոնի առաջարկած գործարքին դեմ արտահայտվելուն։ Այդ գործարքը նախատեսում է Ուկրաինայի հազվագյուտ հանքանյութերի հսկայական պաշարների հասանելիություն ԱՄՆ-ի ներդրումների համար: