Միջազգային

Չինաստանը սատարում է Թրամփի ջանքերը

Չինաստանը հրապարակային սատարում է Ուկրաինայում պատերազմը վերջ տալու համար ՌԴ հետ համաձայնության հասնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը։ Հայտարարությունն արվել է Հարավային Աֆրիկայում G20-ի հանդիպման ժամանակ, այն պահին, երբ ԱՄՆ-ի դաշնակիցները համախմբվել էին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու շուրջ. գրում է Reuters-ը։

«Չինաստանը աջակցում է բոլոր այն ջանքերին, որոնք նպաստում են Ուկրաինայում խաղաղությանը, ներառյալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը»,- ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ ելույթ ունենալով Յոհաննեսբուրգում G20-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

«Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դերը խաղալ այս ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացում»,- հավելել է նա։