Միջազգային

Պուտին-Թրամփ հանդիպման վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման մասին կոնկրետ տեղեկություններ դեռ չկան։ Ըստ նրա, սակայն, նման հանդիպման «անհրաժեշտության ընդհանուր ընկալում կա»։

Պեսկովը նաև հերքել է լուրերը, թե ՌԴ-ն Էր Ռիադում կայացած հանդիպմանը պահանջել է Արևելյան Եվրոպայից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերում։

 Պեսկովի հայտարարությունները․

- Կրեմլում տեղյակ չեն ԱՄՆ-ում հնչած՝ ՄԱԿ-ից դուրս գալու հնարավորության մանրամասներից: 

- Ներկայումս ՄԱԿ-ի փոխարինող չկա, և այլընտրանք ստեղծելու հնարավորություն էլ առայժմ չի երևում: 

- Պուտինը բաց է մնում Ուկրաինայի հարցը խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու համար: 

- ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների՝ Ռուսաստանի ուղղությամբ ընդլայնումը մտահոգություն է առաջացնում Մոսկվայում, և այդ դիրքորոշումը լավ հայտնի է: