Միջազգային

«Օրեշնիկ»-ի մարտագլխիկները արևի ջերմաստիճան ունեն»․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ապագայի տեխնոլոգիաների ֆորումում հայտարարել է, որ «Օրեշնիկ» զենքի մասին խոսում է ամբողջ աշխարհը։

«Այդ մարտագլխիկների ջերմաստիճանը համապատասխանում է Արևի ջերմաստիճանին»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ նման համակարգեր նախկինում էլ փորձել են ստեղծել, սակայն համապատասխան նյութեր չեն եղել։ «Խնդիրն այն էր, որ այն թռչում էր և հալվում, ինչպես պաղպաղակը»,- նշել է Պուտինը։