Միջազգային

Ռոտերդամի հիվանդանոցը հրդեհած անձը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Ուրբաթ օրը Նիդերլանդների դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել մի տղամարդու, ով Ռոտերդամում հրդեհել էր հիվանդանոց և սպանել երեք մարդու։

Ուսանող Ֆուադ Լ.-ն ներխուժել էր հարևանի տուն, կրակել 39-ամյա կնոջ վրա՝ սպանելով նրան, և ծանր վիրավորել նրա 14-ամյա դստերը, ով հետագայում մահացել է ստացած վնասվածքներից։

Այնուհետև նա հրդեհել է հարևանի բնակարանը և ուղղվել դեպի հիվանդանոց, ներխուժել բաժանմունք և սպանել 43-ամյա դասախոսի։ Դրանից հետո նա հրդեհել է հիվանդանոցի գլխավոր մասնաշենքը։

«Մեղադրյալը սառնասրտորեն խլել է երեք կյանք։ Զոհերն ընդհանրապես փրկվելու հնարավորություն չեն ունեցել։ Նա նրանց զրկել է ամենահիմնական իրավունքից՝ կյանքի իրավունքից»,- ասվում է Ռոտերդամի դատարանի վճռում։

Նա հանցագործությունը կատարել էր այն բանից հետո, երբ հաջողությամբ հանձնել էր բժշկական քննությունը, սակայն պետք է անցներ հոգեբանական թեստ։

«Նա մշակել էր վրեժի ծրագիր ընդդեմ բոլոր նրանց, ովքեր, իր կարծիքով, խանգարում էին իր բժշկական կարիերային»,- նշված է դատարանի վճռում։

Մեղադրյալն ի սկզբանե խոստովանել էր իր մեղքը, սակայն հետագայում օգտվել է լռելու իրավունքից։