Միջազգային

Հռոմի Պապն իր մահվան լուրերի առնչությամբ կատակել է

Հռոմի Պապ Ֆրանցիսկը, որ փետրվարի 14-ից հիվանդանոցում բուժվում է թոքաբորբի դեմ, առաջին հյուրն է ընդունել։ Պապին այցելել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին: 

«Թեթևակի դժվարությամբ շնչելով, բայց աչքերում փայլ և իր սովորական լայն ժպիտով»,- այսպես է Corriere della Sera թերթը նկարագրել Պապին հանդիպման ժամանակ: 

Իր մահվան մասին Հռոմի Պապը կատակել է՝ ասելով. «Բժիշկներն ասել են, որ պետք է հոգ տանեմ առողջությանս մասին, այլապես անմիջապես կհայտնվեմ երկնքում»: 

Վատիկանի մամուլի ծառայությունը փոխանցել է Ջորջիա Մելոնիի խոսքերն այդ հանդիպման մասին. 

«Ինչպես միշտ, մենք կատակում էինք: Նա չի կորցրել իր լեգենդար հումորի զգացումը»: 

Վարչապետը հավելել է, որ ուրախ էր տեսնել Պապին «զգոն և խոսելու ընդունակ»: