Իսրայելում երեք ավտոբուս է պայթել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ կայնաված ավտոբուսների պայթյունից հետո հանձնարարել է զինվորականներին «ինտենսիվ գործողություն» իրականացնել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող «ահաբեկչական կենտրոնների» դեմ։ Իշխանությունների կարծիքով, դրանք կասկածելի ահաբեկչական հարձակում էին: Զոհեր կամ վիրավորներ չկան։
Ոստիկանության խոսնակ Ասի Ահարոնին հայտնել է, որ ևս երկու ավտոբուսներում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր, որոնք չեն պայթել: Իսրայելի ոստիկանությունը նշել է, որ հինգ ռումբերն էլ նույնական են եղել և հագեցած են եղել ժամանակաչափերով: