Միջազգային

«Իրանը Ադրբեջանի հետ ընդհանուր շահեր ունի». Ղալիբաֆը՝ Ալիևին

Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի խոսնակ Բաղեր Ղալիբաֆին։

Ալիևն ընդգծել է վերջին շրջանում կողմերի շրջանում ակտիվ փոխայցելությունները։

Նա ընդգծել է նաև Հյուսիս-հարավ միջանցքի կարևորությունը և ասել, որ Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկում միջանցքի իր հատվածով բեռնահոսքն ավելացնելու համար։ 

Հանդիպմանն Ալիևը նշել է «3+3» ձևաչափի կարևորությունը և ասել, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից՝ առանց արտաքին ուժերի միջամտության։

Ղալիբաֆն էլ, իր հերթին, նշել է, որ Իրանը Ադրբեջանի հետ ընդհանուր շահեր ունի տարածաշրջանային կայունության ապահովման հարցում, և Թեհրանը սատարում է տարածաշրջանի երկրների կողմից խնդիրների լուծման մոտեցումը։ 

Ղալիբաֆն ընդգծել է «3+3» ձևաչափի կարևորությունը, ինչպես նաև նշել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ադրբեջանի և Իրանի սերտ համագործակցությունն ու փոխաջակցությունը։