ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ։ Նա շնորհակալություն է հայտնել փետրվարի 18-ին Էր Ռիադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, որը նպաստել է երկու երկրի պատվիրակությունների կառուցողական ու արդյունավետ աշխատանքին։
ՌԴ նախագահը հեռախոսազրույցի ընթացքում ջերմորեն շնորհավորել է թագաժառանգին, թագավորության ղեկավարությանը և ժողովրդին գալիք տոնի՝ Սաուդյան Պետության հիմնադրման օրվա կապակցությամբ:
Հաստատվել են ռուս-սաուդյան համագործակցության հետագա զարգացման տրամադրությունները, այդ թվում՝ առևտրի, ներդրումների և էներգետիկայի ոլորտներում։ Նշվել է, որ կողմերը կշարունակեն սերտ համագործակցությունը OPEC+–ի շրջանակում՝ նավթի համաշխարհային շուկայի կայունությունը պահպանելու նպատակով։