Չեխիայի Հրադեց Կրալովե քաղաքի առևտրի կենտրոնում դանակով զինված անձի հարձակման հետևանքով երկու կին է սպանվել: Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:
Կասկածյալը 16-ամյա դեռահաս է։ Նրան ձերբակալել են դեպքից 10 րոպե անց։
Ոստիկանության տվյալներով՝ երկու զոհն էլ աշխատում էին խանութում, որտեղ տեղի է ունեցել հարձակումը։
«Մենք կասկածյալին բռնել ենք մոտ 10 րոպե անց՝ հանցագործության վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա։ Նա հանցագործության վայրում ձերբակալվել է հատուկ ջոկատայինների կողմից»,- հայտնել են քաղաքի ոստիկանությունից։
Չեխիայի վարչապետ Պյոտր Ֆիալան ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին: