Միջազգային

Եգիպտոսում փարավոնի նոր դամբարան է հայտնաբերվել

Հնագետները հայտնաբերել են Թութմոս II փարավոնի դամբարանը։ Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունն այս հայտնագործությունն անվանել է մեծագույն գտածո:

Հին Եգիպտոսի XVIII դինաստիայի տիրակալներից մեկի՝ Թութմոս II թագավորի սկզբնական թաղման վայրը մինչ այժմ առեղծված է եղել։ Չնայած նրա մումիայի մնացորդները հայտնաբերվել են երկու հարյուր տարի առաջ՝ Դեյր Էլ Բահրիի թաքստոցում, նրա գերեզմանի գտնվելու վայրն անհայտ էր։

Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունից հայտնել են, որ հայտնագործությունը վերջին տարիների ամենանշանակալի հնագիտական առաջընթացներից մեկն է: