Միջազգային

Սթարմերը Թրամփին կներկայացնի Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու ծրագիրը

Բրիտանական The Telegraph հրատարակության տվյալներով՝ հաջորդ շաբաթ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը Վաշինգտոն այցի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի Ուկրաինա 30 հազար եվրոպացի խաղաղապահ ուղարկելու ծրագիրը։ 

Նա ԱՄՆ նախագահին մանրամասն կներկայացնի, թե եվրոպացի զինվորականները ինչպես են ապահովելու հրադադարի համաձայնագրի պահպանումը։

Նշվում է, որ խաղաղարար ուժերի անգլո-ֆրանսիական ռազմավարությունը եվրոպացի այլ առաջնորդներին ներկայացվել է այս շաբաթվա սկզբին՝ Փարիզում հրավիրված արտակարգ հանդիպման ժամանակ։