Միջազգային

Վրաստանում արձագանքել են Լավրովի առաջարկին

Ռուսաստանը մասնակցում է «3+3» ձևաչափին, և, բնականաբար, նման պայմաններում մենք մտադրություն չունենք Ռուսաստանի հետ որևէ սեղանի շուրջ նստել․ այս մասին հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Լևան Մաչավարիանին՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը։

Պատգամավորն ընդգծել է, որ Վրաստանի մասնակցությունը քննարկման ենթակա չէ։

«Մենք դիվանագիտական ​​կամ այլ հարաբերություններ չունենք։ Առաջին հերթին մենք պետք է լուծենք մեր տարածքային ամբողջականության հարցը, հետո կսկսենք քննարկել որևէ ձևաչափ»,- ասել է Մաչավարիանին։