Գերմանական ավտոարտադրողների միավորումը (VDA) նախազգուշացրել է ավտոմեքենաների համար ԱՄՆ-ի ներմուծման մաքսատուրքերի բարձրացման հնարավոր վնասի մասին և դրա հետ մեկտեղ Եվրամիությանը կոչ արել զիջումների գնալ Վաշինգտոնին:
«Նախագահ Թրամփի հնչեցրած 25% մաքսատուրքերի մակարդակը սադրանք է», - հայտարարել է VDA-ի ղեկավար Հիլդեգարդ Մյուլլերը․ հաղորդում Է Reuters գործակալությունը:
Նրա խոսքով՝ եթե Թրամփն իսկապես բարձրացնի ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը, դա կհարվածի ԵՄ-ից ԱՄՆ արտահանմանը և կվնասի երկու մայրցամաքների բարեկեցությանը:
Իսկ եթե Բրյուսելը որոշի պատասխան տալ ԱՄՆ-ին հակընդդեմ տուրքերով, դա կծիկ կդառնա, որն ի վերջո կհանգեցնի սպառողների համար գների բարձրացման։
«Գնաճի դեմ խոստացված պայքարի փոխ արեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միայն կխթանի այն», - ասել է VDA-ի ղեկավարը: Նա Եվրամիությանը կոչ է արել ընդառաջել ԱՄՆ-ին։