ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինային մեղադրել է օգտակար հանածոների վերաբերյալ պայմանագիրը խափանելու մեջ, որը, նրա կարծիքով, կօգներ վերադարձնել Կիևի աջակցության համար ծախսված գումարները:
«Մենք օգտակար հանածոների գործարք ունեինք, բայց նրանք խափանեցին այն երկու օր առաջ», - ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահն իր ելույթում շարունակել է կշտամբել Զելենսկուն։
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն 350 մլրդ դոլար է ծախսել Ուկրաինայի վրա, բայց, ի տարբերություն Եվրոպայի, դիմացը ոչինչ չի ստացել։ Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ի օգնության մեծ մասը դրամաշնորհներ են եղել, մինչդեռ Եվրոպան, նրա խոսքով, հիմնականում վարկեր է տրամադրել։
Պարբերականը գրում է, որ մինչև հիմա հայտնի չեն օգտակար հանածոների մասին ԱՄՆ-ի նախնական առաջարկի պայմանները, և այն, թե դրանք ձևակերպվել են որպես փոխհատուցում, թե ոչ:
Հայտնի է միայն Զելենսկու մեկնաբանությունը, որ այն չափազանց կենտրոնացած է եղել ԱՄՆ շահերի վրա և չի պարունակել անվտանգության երաշխիքներ Կիևի համար:
«Ես չեմ կարող վաճառել մեր երկիրը», - ընդգծել էր Ուկրաինայի նախագահը։:
Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Ուկրաինան պատրաստ է գործարք կնքել Թրամփի վարչակազմի հետ, սակայն այն չպետք է նույն տեսքն ունենա, որն առաջին անգամ առաջարկել է ԱՄՆ-ն:
Վերանայված, պարզեցված մոտեցումը կօգնի Միացյալ Նահանգներին շրջանցել բազմաթիվ իրավական և լոգիստիկ խոչընդոտները և ժամանակ կտա ավելի ուշ բանակցություններ վարել մանրամասների մասին։