ՀԱՄԱՍ -ն այսօր Գազայում «Կարմիր խաչ»-ին է փոխանցել իսրայելցի չորս պատանդի մարմիններ, որոնց թվում են եղել մայրն՝ իր երկու երեխաների հետ:
Պատանդ երեխաները եղել են համապատասխանաբար 4 տարեկան և 9 ամսական։ Մյուս պատանդը եղել է 83 տարեկան։ Իսրայելում երկար ժամանակ նրանց բոլորին մահացած էին համարում։
ՀԱՄԱՍ-ը չի ընդունում մեղքը՝ նշելով, որ բոլոր չորսն էլ սպանվել են իսրայելական ավիահարվածների հետևանքով: