Միջազգային

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը պահանջել է հեռու մնալ Ուկրաինայից

Բունդեսթագի ընտրություններից մի քանի օր առաջ «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցությունը Գերմանիայից պահանջել է հեռու մնալ Ուկրաինայի պատերազմից:

«Սա մեր պատերազմը չէ», - հայտարարել է կուսակցության համահիմնադիր և պատվավոր նախագահ Ալեքսանդր Գաուլանդը։ 

Ելույթի ընթացքում Գաուլանդը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը «սխալ է և անարդար», բայց դա պատերազմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, ոչ թե Ռուսաստանի և Գերմանիայի․

«Ուկրաինայի առաջնորդ Զելենսկին ցանկանում է մեզ պատերազմի մասնակից դարձնել՝ պնդելով, որ պաշտպանում են նաև մեր ազատությունը»։