Միջազգային

Էմանուել Մակրոնին սպասում են Սպիտակ տանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սպիտակ տուն կայցելի «հաջորդ շաբաթվա սկզբին». հայտնում է RFI-ն։

Ֆրանսիայի նախագահը Դոնալդ Թրամփի հետ հանդիպել էր Փարիզում դեկտեմբերի սկզբին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնակալությունից առաջ, Ելիսեյան պալատում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ակնկալվում է, որ Վաշինգտոնում կրկին օրակարգային կլինի Ուկրաինայի պատերազմը, քանի որ Դոնալդ Թրամփը կոչ է անում դադարեցնել հակամարտությունը, իսկ նրա թիմը սկսել է բանակցություններ Ռուսաստանի հետ։