Միջազգային

«Մենք այդքան էլ հեռու չենք երրորդ համաշխարհային պատերազմից». Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երրորդ համաշխարհային պատերազմը այնքան էլ հեռու չէ, բայց իր նախագահությունը կկանխի այն։

«Ամբողջ աշխարհում ես շտապում եմ վերջ տալ պատերազմներին, կարգավորել հակամարտությունները և վերականգնել մոլորակի խաղաղությունը։ Ես խաղաղություն եմ ուզում և չեմ ուզում տեսնել, որ բոլորին սպանում են», - ասել է Թրամփը Մայամիում՝ Future Investment Initiative Institute Priority Summit-ում ունեցած ելույթի ժամանակ:

«Երրորդ համաշխարհային պատերազմը ոչ մեկի համար շահեկան չէ, և մենք այդքան էլ հեռու չենք դրանից։ Եթե Բայդենի վարչակազմը մնար ևս մեկ տարի, դուք կլինեիք երրորդ համաշխարհային պատերազմում, իսկ հիմա դա տեղի չի ունենա»,- ընդգծել է Թրամփը։