Կրեմլը ուշադիր հետևում է Ուկրաինայում զորք տեղակայելու՝ Եվրոպայի ծրագրերի մասին հաղորդագրություններին․ դրանք անհանգստություն են առաջացնում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ այդ մասին հայտարարությունները երբեմն հակասական են։
Ավելի վաղ բրիտանական The Telegraph-ը, վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին, հայտնել էր, որ Սթարմերն առաջիկայում մտադիր է Վաշինգտոնին առաջարկել Ուկրաինայում տեղակայել 30 հազարանոց եվրոպական զորք:
«Մենք ուշադիր հետևում ենք եվրոպացիների՝ երբեմն հակասական պաշտոնական հայտարարություններին այս հարցում: Սա մեզ մտահոգում է, որովհետև խոսքը ՆԱՏՕ-ի երկրների կողմից հնարավոր ռազմական կոնտինգենտ ուղարկելու մասի էն», - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը։