Միջազգային

ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը

ԵՄ դեսպանները պայմանավորվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շուրջ, այն կդառնա 16-րդը․ հաղորդում Է Reuters գործակալությունը:

Պատժամիջոցները ներառում են առաջնային ալյումինի ներմուծման արգելքը: Առանձին պատժամիջոցներ են սահմանվում «ստվերային» տանկերային նավատորմի 73 նավերի նկատմամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 16-րդ փաթեթի շրջանակում արգելքի տակ կարող է հայտնվել նաեւ PlayStation և Xbox խաղային սարքերի ներմուծումը Ռուսաստան: