Միջազգային

«Ռուսաստանը կողմ է նոր հանդիպումներին». Լավրովի հիմնական հայտարարությունները

ՌԴ ԱԳ  նախարար Սերգեյ Լավրովը Պետդումայում ելույթ է ունեցել՝ հայտարարելով, որ Մոսկվան և Վաշինգտոնը պետք է մաքրեն ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի թողած ժառանգությունը, որն, ըստ նրա, խաթարել է երկու երկրների երկարաժամկետ համագործակցության հիմքերը։

Լավրովի հիմնական հայտարարությունները.

  • Անվտանգության և ռազմավարական կայունության բանակցությունների պայմաններ կարող են ստեղծվել, քանի որ երեկվա բանակցությունները ցույց տվեցին, որ հարաբերությունների նորմալացման գործընթացը բոլոր ուղղություններով արդեն սկսվում է։
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է ՆԱՏՕ-ի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը։ Նա առաջին և, թերևս, միակ արևմտյան առաջնորդն էր, որը բացահայտ հայտարարեց, որ ուկրաինական ճգնաժամի պատճառներից մեկը նախորդ վարչակազմի՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելու կոշտ քաղաքականությունն էր։
  • ԱՄՆ-ն Էր Ռիադում հավաստել է, որ երկկողմ տնտեսական նախագծերի ճանապարհից շահագրգռված է հեռացնել անիմաստ խոչընդոտները։ Մենք դա միայն ողջունում ենք։
  • Ռուսաստանը կողմ է նոր հանդիպումներին, որոնք թույլ կտան լսել և հասկանալ միմյանց։
  • Ռուսաստանը զարգացնում է համագործակցությունը բոլոր մայրցամաքների երկրների հետ, որոնցից մի քանիսի հետ հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։
  • Գլխավոր նպատակն անվտանգ և բարենպաստ արտաքին միջավայրի ստեղծումն է, որը կնպաստի Ռուսաստանի կայուն զարգացմանը։
  • Աշխարհակարգի վերաբերյալ Ռուսաստանի տեսլականը հիմնված է բազմաբևեռության սկզբունքի վրա։ Սա պատմական գործընթաց է, որը զարգանում է օբյեկտիվ միտումների համատեքստում։
  • Եվրասիական տարածքում նախատեսվում է ստեղծել կազմակերպություն, որը կհամախմբի տարածաշրջանի բոլոր երկրները։
  • G20-ի հարթակը պետք է օգտագործվի որպես գործիք, որով արևմտյան գործընկերները կսովորեն համագործակցել հարգանքի վրա հիմնված սկզբունքներով, ոչ թե թելադրել իրենց միակողմանի լուծումները։
  • Ռուսական պատվիրակության այցի արդյունքները Սիրիա խիստ դրական են։
  • Մոսկվան և Դամասկոսը հաջորդ շաբաթ նախատեսում են բարձր մակարդակի հանդիպումներ։
  • Սիրիան հասկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների պատմական համատեքստը և ռազմավարական նշանակությունը։