Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ժամանել է Կիև:
«Մենք կլսենք. մենք պատրաստ ենք տրամադրել այն, ինչ պետք է։ Մենք հասկանում ենք անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը։ Իմ առաքելության մի մասը լսելն է: Այնուհետև ես կվերադառնամ ԱՄՆ և կխոսեմ նախագահ Թրամփի հետ, որպեսզի համոզվեմ, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք հասկանում»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։