Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սխալ միջոց է ընտրել ԱՄՆ նոր վարչակազմի հետ հարաբերվելու, երբ փորձում է փոխել նախագահ Թրամփի կարծիքը՝ նրան հրապարակավ վատաբանելով, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Նրա խոսքով՝ Զելենսկին վերջին 3 տարում վատ խորհուրդներ է ստացել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ փոխգործակցության վերաբերյալ։
«Մենք, անշուշտ, սատարում ենք ուկրաինացի ժողովրդին, հիանում ենք նրա զինվորների խիզախությամբ, բայց ակնհայտ է, որ այս հակամարտությունը պետք է շուտափույթ ավարտվի։ Դա ԱՄՆ նախագահի քաղաքականությունն է, և այն հիմնված է ոչ թե ռուսական ապատեղեկատվության վրա, այլ Թրամփը վաղուց է ձևավորել իր հստակ աշխարհաքաղաքական տեսլականը»,- ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։