Միջազգային

Ռուսաստանն ու Սիրիան համաձայնության են հասել

Ռուսաստանն ու Սիրիան պլանավորում են «բարձր մակարդակի» շփումներ անցկացնել. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 

Լավրովը հստակեցրել է, որ շփումները նախատեսված են արդեն հաջորդ շաբաթ:

Բացի այդ, նախարարը դրական է գնահատել Ռուսաստանի պատվիրակության՝ Սիրիա կատարած այցի արդյունքները: Նրա խոսքով՝ Սիրիայի ղեկավարները գիտակցում են ՌԴ-ի հետ հարաբերությունների՝ պատմականորեն ձևավորված ռազմավարական բնույթը պահպանելու անհրաժեշտությունը:

«Հասկանալի է, որ նրանց համար կենտրոնական թեմաներից մեկն այժմ լիբիական սցենարի կրկնությունը թույլ չտալն է, երբ ՆԱՏՕ- ի ագրեսիայի արդյունքում երկիրը կորցրեց իր պետականությունը, հայտնվեց պառակտված վիճակում և ոչ մի կերպ չի կարողանում իրեն հավաքել», - ընդգծել է Լավրովը: