Միջազգային

Ֆրանսիան չի պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահեցրել է, որ Ֆրանսիան չի պատրաստվում ցամաքային զորքեր ուղարկել Ուկրաինա։

«Մյուս կողմից՝ Մոսկվայի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակներում Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու լուծումների թվում հնարավոր կլինի «փորձագետներ կամ նույնիսկ զորք ուղարկել սահմանափակ պայմաններով ուկրաինացիներին աջակցելու և բրիտանացիների հետ համերաշխություն ստորագրելու համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նա նաև նշել է ՄԱԿ-ի մանդատի ներքո խաղաղապահ գործողություն իրականացնելու մասին, որը կիրականացվի առաջին գծի երկայնքով։