Ուկրաինայի նախագահ Վոլոդեմիր Զելենսկին հետաձգել Սաուդյան Արաբիա այցը՝ որպեսզի «լեգիտիմություն» չտա Էր Ռիադում ԱՄՆ և Ռուսաստանի պաշտոնյաների հանդիպմանը. գրում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թուրքիայում ունեցած ելույթում Զելենսկին հայտարարել է, որ մինչև մարտի 10-ը հետաձգել է չորեքշաբթի նախատեսված այցը Սաուդյան Արաբիա։ Նա ընգծել էր, թե չի ցանկանում «որևէ պատահականություն»։
«Մենք չենք ցանկանում, որ որևէ մեկը մեր թիկունքում որոշումներ կայացնի... Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ոչ մի որոշում չի կարող ընդունվել առանց Ուկրաինայի», — հայտարարել է Զելենսկին։
«Ուկրաինան չէր ցանկանում, որ Ռիադում տեղի ունեցած որևէ իրադարձություն լեգիտիմություն ստանա»,- նշել են Reuters-ի աղբյուրները։