Պաղեստինյան խմբավորումը հայտարարություն է տարածել, որում ներկայացրել Է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իր տեսլականը:
«Մենք պատրաստ ենք երկրորդ փուլին, որի ընթացքում տեղի կունենա գերիների ամբողջական փոխանակում, որը կհանգեցնի մշտական հրադադարի և Գազայի հատվածից զորքերի ամբողջական դուրսբերման», - հայտարարել է մամուլի քարտուղար Հազեմ Քասեմը:
Այս առաջարկն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել Իսրայելից դուրս բերված գերիների շաբաթական փուլային ազատ արձակմանը: