ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ նախատեսում է ավտոմեքենաների նկատմամբ սահմանել մոտ 25% մաքսատուրք։ Նմանատիպ տուրքեր են նախատեսվում սահմանել նաև կիսահաղորդիչների (չիպեր) և դեղագործական արտադրանքի ներմուծման վրա։ Սա միջազգային առևտրային համակարգը վերակառուցելու նրա վերջին նախաձեռնություններից մեկն է, գրում է Reuters-ը։
Ուրբաթ օրը Թրամփը նշել էր, որ ավտոմեքենաների ներմուծման նոր մաքսատուրքերը կարող են ուժի մեջ մտնել արդեն ապրիլի 2-ին՝ իր վարչակազմի անդամների կողմից համապատասխան զեկույցների ներկայացումից հետո։
Թրամփը ձգտում է վերակառուցել գլոբալ առևտրային համակարգը։ Նա բազմիցս քննադատել է այն, ինչ ինքն անվանում է ԱՄՆ-ի ավտոմոբիլային արտահանման անարդար պայմաններ։
Օրինակ, Եվրոպական միությունը սահմանում է 10% մաքսատուրք ավտոմեքենաների ներմուծման վրա, ինչը չորս անգամ գերազանցում է ԱՄՆ-ի 2,5%-անոց մաքսատուրքին։
Եվրամիության առևտրային հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը չորեքշաբթի Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ քննարկելու հնարավոր նոր մաքսատուրքերը։