Միջազգային

Հռոմի Պապի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակի կլինիկական պատկերը բարդ է․ հետազոտությունները ցույց են տվել սկսվող երկկողմանի թոքաբորբ, որը պահանջում է հետագա դեղորայքային թերապիա, հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը:

«Լաբորատոր հետազոտությունները, կրծքավանդակի ռենտգենը և կլինիկական վիճակը շարունակում են ներկայացնել բարդ պատկեր: Պոլիմանրէային վարակը, որն առաջացել է բրոնխոեկտազի և ասթմատիկ բրոնխիտի ֆոնի վրա և պահանջում էր հակաբիոտիկ թերապիայի օգտագործում կորտիզոնով, բարդացնում է թերապևտիկ բուժումը»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Նշվում է, որ, այդուհանդերձ, Հռոմի Պապը լավ տրամադրություն ունի․ առավոտյան հաղորդություն էր ստանում, ցերեկը աղոթում է և զբաղվում ընթերցանությամբ։ 

Երկուշաբթի օրը Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հիվանդանոցում կատարված թեստերը հայտնաբերել են շնչառական պոլիմիկրոբային վարակ։