ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճեպազրույց է անցկացրել Մար-ա-Լագոյի իր նստավայրում, որի ընթացքում մի քանի հայտարարություն է արել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ:
Մեկնաբանելով Կիևի հայտարարություններն այն մասին, որ Ուկրաինային բանակցությունների չեն կանչել, Թրամփն ասել է, որ Ուկրաինան «այնտեղ է եղել երեք տարի և պետք է ավարտեր պատերազմն» այդ ընթացքում:
«Դուք չպետք է սկսեիք այն։ Դուք կարող էիք գործարք կնքել, համաձայնել Մոսկվայի պայմաններին ՝ ներխուժումից խուսափելու համար»,- ասել է նախագահը։
Թրամփը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում պետք է տեղի ունենան նախագահական ընտրություններ, քանի որ Զելենսկու վարկանիշը 4% է:
«Ուկրաինային ընտրություններ են պետք, եթե նա ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է նա։
ԱՄՆ նախագահն ասել է, որ «հավանաբար» կհանդիպի Պուտինի հետ մինչև փետրվարի վերջ։ Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Սաուդյան Արաբիայում:
ԱՄՆ-ն, Թրամփի խոսքով, «ընդհանրապես դեմ չի լինի» Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների տեղակայմանը. «Եթե նրանք ուզում են դա անել, դա հիանալի է։ Ես լիովին կողմ եմ», - նշել է նա։