Միջազգային

Ռուս-ամերիկյան բանակցություններն ավարտվել են

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք էր Ռիադում ընթացող Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև շուրջ 4.5 ժամ տևած բանակցություններն ավարտվել են։

«Բանակցությունները վատ չեն ընթացել։ Կողմերը լուրջ քննարկում են ունեցել բոլոր հարցերի շուրջ»,- այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Դժվար է խոսել Պուտինի և Թրամփի հանդիպման կոնկրետ ժամկետների մասին։ Մոսկվան և Վաշինգտոնը կաշխատեն պայմաններ ստեղծել Պուտինի և Թրամփի հանդիպման համար»,- ասել է նա։

Ըստ Ուշակովի՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են զարգացնել երկկողմ հարաբերությունները, կողմերը ներկայացրել են իրենց հիմնարար մոտեցումներն Ուկրաինայի հարցում՝ հաշվի առնելով միմյանց շահերը։