Միջազգային

«Մասկը DOGE-ի աշխատակից չէ». Սպիտակ տուն

Իլոն Մասկը վարչակազմում զբաղեցնում է նախագահի ավագ խորհրդականի պաշտոնը և կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատակից չէ:

Ինչպես գրում է The Independent-ը, այս մասին ասվում է Սպիտակ տան պատասխանում: 

Մասկը կառավարական որոշումներ կայացնելու իրավասություն չունի, միայն խորհուրդներ է տալիս նախագահին և հրահանգներ փոխանցում: Ընդգծվում է նաև, որ նա DOGE ծառայության կամ դրա ժամանակավոր կազմակերպությունների աշխատակից չէ և չի զբաղեցնում DOGE-ի ադմինիստրատորի պաշտոնը:

«Ինչպես և Սպիտակ տան մյուս բարձրաստիճան խորհրդականները, պարոն Մասկը չունի փաստացի կամ ձևական լիազորություններ ինքնուրույն կառավարական որոշումներ կայացնելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Մասկի լիազորությունների վերաբերյալ հետաքննությունն սկսվել է դատավոր Տանյա Չուտկանի անհանգստությունից հետո: Նա կասկած էր հայտնել DOGE-ի գործելակերպի վերաբերյալ։