Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները կարճ ընդմիջում են վերցրել բանակցություններից։ Այս մասին հայտնել է Մարիա Զախարովան։
«Բառացիորեն այս պահին կարճ ընդմիջում է հայտարարվել, այնուհետև կողմերը կսկսեն շարունակել բանակցային գործընթացը»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Ըստ նրա՝ բանակցություններից հետո նախարար Սերգեյ Լավրովը կզրուցի լրագրողների հետ։
Նշենք, որ ընդմիջումը տևել է 15 րոպե։