Միջազգային

Ռուս-ամերիկյան բանակցությունները չեն ազդի Իրանի հետ համագործակցության վրա

Ռուս-ամերիկյան բանակցությունները չեն ազդի Իրանի հետ համագործակցության վրա

Ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկը ոչ մի ազդեցություն չի ունենա Ռուսաստանի և Իրանի համագործակցության վրա: Այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մոսկվան գնահատում Է Իրանի հետ լավ հարաբերություններն ու գործընկերությունը և մտադիր է համակողմանիորեն զարգացնել դրանք, այդ թվում՝ օգնելով լուծել այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսին է միջուկային ծրագիրը: Մոսկվայի և Թեհրանի համագործակցության գործընթացը կապված չէ ռուս-ամերիկյան հարաբերությունների ուղղության հետ»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Իրանի միջուկային ծրագիրը: Սակայն գլխավոր թեման, այնուամենայնիվ, ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման հարցն եղել։ Նա համոզմունք է հայտնել որ Իրանի միջուկային ծրագրի հարցը կարող է դիվանագիտական ճանապարհով լուծվել շահագրգիռ կողմերի միջև:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական