Միջազգային

«ԵՄ-ն ինչ որ կետից կներգրավվի այս գործընթացին. ոչ ոք անմասն չի մնա». Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ բոլորն, ովքեր ներգրավված են ուկրաինական հակամարտությանը, խնդրին վերջ տալու համար պետք է լավ տրամադրված լինեն բարեհաջող լուծմանը։

Նա ասել է, որ Էր-Ռիադում ռուս պաշտոնյաների հետ հանդիպումը երկար ու դժվարին ճանապարհի առաջին քայլն է, որի նպատակն է Ուկրաինայում պատերազմի արդար և կայուն ավարտը:

«ԵՄ-ն ինչ որ կետից կներգրավվի այս գործընթացին. ոչ ոք անմասն չի մնա»,- ընդգծել է նա։

Պետքարտուղարն ասել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պայմանավորվել են վերականգնել դեսպանատան աշխատակազմերը:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում ձեռնարկված գործողությունները նվազեցրել են երկու երկրների դիվանագիտական ​​առաքելությունների կարողությունները:

Մենք պետք է ունենանք կենսունակ դիվանագիտական ​​առաքելություններ, որոնք ի վիճակի կլինեն նորմալ գործելու, որպեսզի կարողանանք շարունակել այս խողովակներով աշխատանքը»,- հավելել է նա։