Միջազգային

«ԵՄ-ին անդամակցելն Ուկրաինայի սուվերեն իրավունքն է». Պեսկով

Եվրամիությանը հնարավոր անդամակցությունն Ուկրաինայի սուվերեն իրավունքն է, քանի որ խոսքը ռազմական դաշինքի մասին չէ․ այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Դա ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։ Խոսքը ինտեգրացիոն, տնտեսական գործընթացների մասին է, և այստեղ, իհարկե, ոչ ոք չի կարող որևէ բան թելադրել ինչ-որ երկրի։ Մենք չենք պատրաստվում դա անել», - ասել է նա:

Սակայն Մոսկվան «բոլորովին այլ» դիրքորոշում ունի անվտանգության կամ ռազմական դաշինքների հետ կապված հարցերում․ ընդգծել Է Պեսկովը:

«Այնտեղ արդեն հարցն այլ է, և այն բոլորին քաջ հայտնի է», - եզրափակել է նա: